News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը (ԿԺԴՀ) Չինաստանի ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) իշխանություններին կոչ է արել դադարեցնել տեսանյութի տարածումը, որն իրենց առաջնորդ Կին Չեն Ինին հիմար տեսքով է ներկայացնում: Росбалт-ի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայի կառավարության կարծիքով, տվյալ տեսանյութն անարգում է իրենց առաջնորդի պատիվը:

3.5 րոպե տեւողությամբ հոլովակն իրական եւ խաղարկային տեսարանների հատվածներից մոնտաժված տեսանյութ է, որտեղ հիմնական գործող անձի մարմնին «սոսնձված է» Կիմ Չեն Ինի գլուխը: Տեսաշարն ուղեկցվում է տեխնո ոճի ուրախ երաժշտությամբ:

Տեսարաններից մեկում բռնապետը հետույքին հարված է ստանում նույնպիսի «գեներացված» Բարաք Օբամայից, մեկ այլ տեսարանում նրա գլխին դույլ են հագցնում եւ գցում լողավազանը, երրորդում նա ձեռք ձեռքի տված պարում է «Ուսամա բեն Լադենի հետ»:

Հաղորդվում է, որ հոլովակը պատրաստել է Սիչժոուից մի չինացի՝ Չժան ազգանունով: Հնարավոր է նա սովորում է Հարավային Կորեայի համալսարաններից մեկում:

Հոլովակը մեծ տարածում է գտել համացանցի օգտատերերի շրջանում: 11 օրվա ընթացքում այն ավելի քան 600 հազար մարդ է դիտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ