Հուլիսի 21-ին, ժամը 14.55-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երասխահուն ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: