News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այս տարվա հոկտեմբերի 26-ից ձմեռային ժամանակին անցնելու մասին օրենքը:

Երկրի մեծ մասում ժամերը մեկ ժամ հետ կտան եւ հետայսու սլաքների սեզոնային անցում չի իրականացվի:

Մի շարք շրջաններում չեն հրաժարվել մշտական ամառային ժամանակից: Այսպես, Կամչատկա ծայրամասը ժամերի սլաքները չի փոխի՝ եղանակային առանձնահատկություններից ելնելով: Ամառային ժամանակը կպահպանեն  նաեւ 4 շրջաններ՝ Չուկոտկան, Ուդմուրտին, Սամարան եւ Քեմերովը:

Ըստ փաստաթղթի, Ռուսաստանի տարածքում 11 ժամային գոտի է հաստատվում:

Ձմեռային եւ ամառային ժամանակի անցումը չեղյալ էր հայտարարվել 2011թ. ամռանը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Այդ ժամանակ սոցհարցումների համաձայն, այդ քայլը խրախուսել էր բնակիչների 73%-ը:

Այժմ Ռուսաստանում գործում է մշտական ամառային ժամանակ՝ աստղագիտականից 2 ժամ առաջ անցնելով, սակայն Ռուսաստանի բնակիչների կարծիքը փոխվել է. 2013թ. սլաքների տեղափոխմանը աջակցել են ռուսաստանցիների ընդամենը 32%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ