News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի եւս մեկ մասնակից: Vesti.az-ը, վկայակոչելով  Խազարի շրջանի դատախազությունը, հայտնում է, որ ինքնասպանությունը կատարվել է հուլիսի 20-ի գիշերը Բուզովնա ավանում՝ Թելմանի փողոցի թիվ 24 շենքի մոտ: Մայրաքաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Նուրիեւ Ջոշգուն Էյվազօղլուն հարազատների աչքի առաջ վրան բենզին է լցրել եւ կրակ տվել: Հարազատները փորձել են մարել կրակը, սակայն նրան փրկել չի հաջողվել: Ութ ժամ անց Նուրիեւը հիվանդանոցում մահացել է:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Նուրիեւն ամուրի էր, գործազուրկ, որոշ ժամանակ է բնակվում էր հարազատների տանը, որոնց տան մոտ էլ ինքնահրկիզվել է: Նուրիեւը ղարաբաղյան պատերազմի մասնակից էր, ինչն էլ, հավանաբար, հետք էր թողել տղամարդու հոգեվիճակի վրա», - նշել են դատախազությունում:

Հիշեցնենք, նման դեպքերն Ադրբեջանում բացառություն չեն: Հուսահատության եզրին գտնվող ղարաբաղյան պատերազմի մասնակիցները եւ փախստականները ուշադրություն գրավելու համար ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ