News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին մեկնաբանել է հուլիսի 19-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ պահանջել փոխել գործի որակավորումը:

«Այս գործը պետք է վերաորակավորվի: Լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 125 հոդվածի համապատասխան (ծեծ): Սակայն Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների անցկացրած հարցումներից եւ միջադեպն արձանագրած տեսանյութերի ուսումնասիրությունից հետո հաստատվում է, որ կարող է լինել խուլիգանություն, խմբակային բռնության կազմակերպում, առողջությանը վնաս հասցնել:

Միաժամանակ, Վրաստանի իրավապահ մարմինները պետք է խորը եւ մանրակրկիտ հետաքննեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են մատնանշել էթնիկ հողի վրա կատարված հանցագործության հանգամանքը»,- Վրաստանի Հանրային պաշտպանի խոսքերն է մեջբերում Գրուզիա Online-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ