News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դե ֆակտո Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միացյալ տնտեսական տարածքը կպահպանվի, դե յուրե Երեւանը կմտնի Եվրասիական միություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Այս մասին հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը:

Միաժամանակ, Մարկարովը չի բացառել, որ հանրապետությունների միջեւ կարող է մաքսակետ դրվել, սակայն, ըստ նրա, դա կարող է ձեւական բնույթ ունենալ:

Անդրադառնալով կառույցին անդամակցելու ժամկետներին՝ քաղաքագետը նշել է, որ գործընթացը ձգձգվում է  տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ՝ կազմակերպության հիմնադիր անդամների միջեւ չլուծված խնդիրների:

Նշենք,  օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ երկրի անդամակցության համաձայնագիրը կստորագրվի մինչեւ  հոկտեմբերի վերջ:

Կառույցի ստեղծման պայմանագիրը ստորագրվել էր մայիսի 29-ին Աստանայում՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ