News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Պաշտպանության սահման» գործողության ընթացքում զոհվածների թիվը գերազանցում է 600-ը:

Պաղեստինյան աղբյուրների տվյալներով, անցյալ գիշեր հրթիռակոծությունների հարձակումների զոհ է դարձել 12 պաղեստինցի, 55 մարդ վիրավոր է: Այսպիսով, Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 580-ը, իսկ զոհված իսրայելական զինծառայողների թիվը, ըստ պաշտպանության նախարարության, 27-ն է:

Մեկ զինվոր համարվում է անհետ կորած. 2 օր առաջ նրա զրամեքենան Գազայի հատվածի սահմանին խփվել է: Զինվորականները կարծում են, որ զինվորին կամ նրա մարմինը կարող էին վերցնել պաղեստինցիները:

Միաժամանակ, չեն դադարում Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Հուլիսի 22-ի գիշերն ու առավոտյան զինյալները հրթիռներ են արձակել Բաեր-Շեւայի եւ Աշդոդի ուղղությամբ: Euronews-ի փոխանցմամբ, հրթիռների մեծ մասը կործանել են «Երկաթե գմբեթ»-ով:

Առավոտյան պաղեստինյան կողմից հաղորդագրություն է ստացվել հնարավոր հինգժամյա մարդասիրական զինադադարի մասին, որին, իբր, երկու կողմն էլ համաձայնել է: Սակայն իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հրեական պետությունն առայժմ այդ տարբերակը չի դիտարկում:

Հորդանան գետի Արեւմտյան ափին ամեն օր ՀԱՄԱՍ-ին աջակցող ցույցեր են անցկացվում: Առավոտյան ծայրահեղական երիտասարդներն իսրայելցի զինվերների ուղղությամբ քարեր են նետել: Ի պատասխան՝ բանակը ստիպված է եղել հատուկ միջոցառումներ ձեռնարկել: Հաղորդվում է բախման ընթացքում զոհված մեկ պաղեստինցու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ