News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Իսրայելի դեսպան Յակով Հադաս Հանդելսմանը վրդովված է Գերմանիայի պաղեստինամետ հանրահավաքներում հնչող հակահրեական կոչերից:

«Իսլամիստներն ու աջ եւ ձախ ռադիկալները չարաշահում են կարծիքների ազատությունը՝ ատելության եւ բռնության մշակույթ ներմուծելով գերմանական հանրային քննարկումներ», - Berliner Zeitung թերթի հոդվածում գրել է դեսպանը:

Ըստ նրա՝ Բեռլինի փողոցներում հրեաներին հալածում էին ինչպես 1938թ.: Դեսպանը մտավախություն է հայտնել, որ եթե այսպես շարունակվի, անմեղների արյուն կարող է թափվել: «Գործելու ժամանակն է», - կոչ է արել Հադաս Հանդելսմանը:

Մերձավոր Արեւելքում կոնֆլիկտի սրացումից հետո պաղեստինամետ հանրահավաքներում Գերմանիայում քանիցս հրեաների եւ իսրայելցիների դեմ բռնության կոչեր էին հնչել:

Բեռլինում ոստիկանությունը հարկադրված էր եղել միջամտել, որպեսզի կանխի գազազած ամբոխի կողմից հրեայի ծեծը, Էսենում ձերբակալվել է 14 մարդ, որոնք կասկածվում են սինագոգի վրա հարձակում ծրագրելու մեջ, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ հակասեմականության հարցերով հրեական կոմիտեի փորձագետ Սթեֆան Քրամերը Die Welt թերթին հայտարարել է. «Այն, ինչ տեսանք վերջին օրերին, ինձ ստիպում է կասկածի  տակ դնել Եվրոպայում հրեա համայնքի անդամների անվտանգությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ