News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 15
Տեսնել լրահոսը

Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նգույեն Տհե Տհաոյի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում, ընդգծելով Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, կողմերը քննարկեցին երկու երկրների մայրաքաղաքաների միջեւ համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երեւանի եւ Հանոյի միջեւ համագործակցության հնարավորությունները առեւտրատնտեսական, ներդրումային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Զրուցակիցներն ընդգծեցին համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Քարտուղարին հանդիպման համար եւ նրան փոխանցեց Երեւանի քաղաքապետի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը:

Ռաիսա Վարդանյանը երկու մայրաքաղաքաների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ քաղաքների կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձեւավորման համար առաջարկեց քննարկել տարբեր ոլորտների մասնագետների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունը:

Նգույեն Տհե Տհաոն իր հերթին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հարաբերությունների զարգացման աճող տեմպերի կապակցությամբ, ինչի վառ ապացույցը համարեց Վիետնամում ՀՀ դեսպանության բացումը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումով Երեւանի եւ Հանոյի միջեւ հարաբերությունները եւս կթեւակոխեն որակապես նոր փուլ:

Քարտուղարը գոհունակությամբ ընդունեց Երեւան այցելելու հրավերը եւ իր հերթին Երեւանի քաղաքապետին հրավիրեց Հանոյ՝ համոզմունք հայտնելով, որ անմիջական հանդիպման ընթացքում հնարավոր կլինի կոնկրետացնել համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետեւողական քայլեր իրականացնել` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ