Հուլիսի 22-ին, ժամը 08.30-ին, «Երեւան ավտոբուս» ՓԲԸ վարորդ, 1956 թ. ծնված Վաչագան Ա.-ի վարած «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երեւանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց տանող ուղեմասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Միհրան Կ.-ին եւ բախվել Աբովյան փողոցում գտնվող «Հայմամուլ»-ի թերթի կրպակին: Պատահարի հետեւանքով Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության փոխանցմամբ, կատարվում է քննություն։