ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 22-ին կազմել է 406.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.30 դրամ (նվազել է 1.87 դրամով), րիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.02 դրամ (նվազել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.66 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 273.67 դրամ, ոսկին՝ 17,148.37 դրամ, պլատինը՝ 19,534.63 դրամ:
Հուլիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,740,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.72 դրամ: