News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կառույցի անդամ-երկրների միջեւ քաղաքական աճուրդի առարկա է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ԵՏՀ-ին հանրապետության ինտեգրման ձգձգգված գործընթացը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ տարատեսակ խնդիրներ կան, եւ Աստանան ու Մինսկը օգտագործում են Երեւանի անդամակցությանը հարցը իրենց նպատակներին հասնելու եւ Մոսկվայից լրացուցիչ նախապատվություններ ստանալու համար: «Բացի այս ամենից, նրանց համար ակնհայտ է, որ Հայաստանը Եվրասիական միությունում ռուսամետ դիրքորոշում է զբաղեցնելու, մոտավորապես այնպես, ինչպես տեղի է ունենում ՀԱՊԿ շրջանակներում», - հավելել է Մինասյանը:

Անդրադառնալով եվրասիական ինտեգրման շուրջ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, քաղաքագետն ասաց. «Քաղաքական գործիչները, եւ նրանց թվում ամենատաղանդավոր Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարող են մեկնաբանել ցանկացած իրադարձություն՝ ելնելով սեփական նպատակներից ու շարժառիթներից»:

Նշենք, որ, Տեր-Պետրոսյանի համաձայն, ԵՏՀ-ին հանրապետության ինտեգրումը ձգձգվում է ոչ Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի պատճառով, այլ հենց Հայաստանի, որը դեռեւս չի գտել Լեռնային Ղարաբաղի մաքսային կարգավորման բանալին:

Լուսանկարը Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ