News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, համաձայն որի «Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների իրականցման» կոչերի համար խստացվում է քրեակլան պատասխանատվությունը, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Մասնավորապես, անջատողականության հանրային կոչերի համար հաստատվել է 100-300 հազար ռուբլի տուգանք, 1-2 տարի աշխատավարձի կամ մեղադրյալի այլ եկամուտի չափով գանձում, կամ մինչեւ երեք տարի պարտադիր աշխատանք, 4-6 ամիս կալանք եւ կամ մինչեւ 4 տարի ազատազրկում:

Լրատվամիջոցների եւ համացանցի կիրառմամբ այդ նույն գործողությունների համար պատիժը տատանվում է մինչեւ 480 ժամ պարտադիր աշխատանքից մինչեւ 5 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ