News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «XVI-XX դարերի արեւմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում», որը կգործի մինչեւ նոյեմբերի 11-ը: Ինչպես նշվում է մշակույթի նախարարույթնա կայքում, ցուդադրության մեջ ներառված են XVI-XX դարերի եվրոպական վարպետների ավելի քան 100 ստեղծագործություն, եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցներ` Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:

Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել են նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաեւ` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ:

Արվեստաբանության մեջ գործածվող «գծանկար» հասկացությունը միանշանակ չէ: Այն կարող է նշանակել եւ ձեւին` գծանկարին, տիրապետելու նկարչի ունակությունը, եւ հատուկ տեխնիկա: Գծանկարի զարգացման ընթացքում շրջադարձային է եղել թղթի օգտագործումը, որը Եվրոպայում հայտնվել է XI-XII դարերում. լինելով տասն անգամ ավելի էժան, XIV դարում փոխարինել է նկարիչների կիրառած մագաղաթին:

Համաձայն ընդունված կարծիքի` եվրոպական գծանկարը ծնունդ է առել Իտալիայում, իսկ ձեւավորվել ու ծաղկում է ապրել Վերածննդի ժամանակաշրջանում, երբ արվեստում տեղի ունեցան նոր փոփոխություններ` պայմանավորված ժամանակի նվաճումներով: Գծանկարը դարձավ արվեստի առանձին տեսակ եւ լիապես դրսեւորվեց իր ողջ բազմազանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ