News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ձգձգման որեւէ լուրջ պատճառ չկա, զուտ տեխնիկական խնդիրներ են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր այցելել՝ բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար։

«Ես ասել եմ, որ մենք մինչեւ հոկտեմբերի վերջ կստորագրենք ԵՏՄ անդամակցության փաստաթղթերը։ Դա գործընթաց է, որը կավարտենք սեպտեմբեր-հոկտեմբերին։ Ես համոզված եմ, որ 2015թ. հունվարի 1-ից մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- ասաց նա։

Վարչապետը հերքեց տեղեկությունները, թե անդամակցության ձգձգումը կապված է Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու պահանջի հետ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իր մոտ խորհրդակցություն է տեղի ունենալու ՌԴ-ից վերադարձած ԵՏՄ անդամակցությամբ զբաղվող աշխատանքային խմբի հետ։

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ նախորդ շաբաթ Սոչի կատարած իր այցը եւ հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ։ Նրա խոսքով՝ իր հանդիպման նպատակն էր հանդիպել ՌԴ-ում հայ գործարարների հետ եւ քննարկել Հայաստանում ներդրումների հնարավորությունները։ Վարչապետը հայ գործարարների հետ պայմանավորվել է սեպտեմբերին հանդիպել Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ