News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում ռուսաստաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի կալանավորման մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր այցելել՝ բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար։

Հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը պատրաստվում է որեւէ կերպ արձագանքել գործարարի կալանավորմանը եւ աջակցություն հայտնել նրան, վարչապետը պատասխանեց. «Իմ աջակցությունը լինելու է բարոյական։ Հիմա ես իմ աջակցությունն եմ հայտնում եւ պատրաստ եմ հնարավորության չափով աջակցել նրան»։

Անդրադառնալով ավելի վաղ՝ Լեւոն Հայրապետյանի ձերբակալման օրը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում իր աղմուկ բարձրացրած այն դիտարկմանը, թե եթե Լեւոն Հայրապետյանը օրենք է խախտել, ուրեմն պետք է պատասխանի դրա համար, վարչապետն ասաց, որ իր կոշտ դիրքորոշումը պայմանավորված է եղել լրագրողի հարցադրումով։

«Իմ կոշտ մոտեցման պատճառն այն է եղել, որ ինձ հարցրել են, թե Դուք ի՞նչ կապ ունեք Լեւոնի հետ, որ նրան ձերբակալել են։ Ես ուղղակի ասել եմ, որ վաղն էլ մեկ այլ քաղաքացու կարող են ձերբակալել, մեր համար ի՞նչ կապ կա։ Եթե մարդուն ձերբակալել են, եւ կա խնդիր, դատարանը կորոշի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք միշտ բարձր են գնահատել Լեւոն Հայրապետյանի ներդրումը՝ ԼՂՀ զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ