News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի համար, իհարկե, հանդուրժելի չէ այն, որ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն Երեւանը հասկանում է, որ Ռուսաստանն էլ ունի իր առեւտրային շահերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր այցելել՝ բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար։

«Մենք էլ, իհարկե, գտնում ենք, որ երբ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում մեր թշնամուն կոպիտ ասած, ինչ-որ տեղ մեզ համար հանդուրժելի չէ, բայց նաեւ կա առեւտուր, շահեր, որոնք մենք չենք կարող սահմանափակել կամ միջամտել, որ իրենք իրենց գործունեությունը չիրականացնեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկա այցելության ժամանակ քննադատել էր Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, վարչապետը նշեց, որ համաձայն չէ «քննադատել» ձեւակերպման հետ, եւ որ «քննադատելը հարաբերական է»։

Հարցին՝ արդյոք նա հնարավոր է համարում Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ