News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի 22 նահանգներում հուլիսի 22-ի առավոտյան սկսվել են լայնածավալ ձերբակալություններ 2013-ի դեկտեմբերին «Մեծ կաշառք» գործողություններն իրականացրած ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Վանում եւ այլուր իրականացված համաժամանակյա գործողությունների ժամանակ ձերբակալվել են  67 «Մեծ կաշառք» գործողություններն իրականացրած ոստիկանապետեր եւ ոստիկաններ։

Հայտնի է, որ ձերբակալման որոշում է կայացվել 115 ոստիկանի նկատմամբ։ Ձերբակալված ոստիկանների տներում խուզարկություններ են իրականացվում։

Աչքի ընկել այն հանգամանքը, որ մի շարք ոստիկանապետերի ձերբակալման մասին լուրը հայտնելուց հետո ձեռնաշղթաներ են հագցրել։

Թուրքական մամուլն այս ձերբակալությունները կապում է 2013-ի դեկտեմբերին «Մեծ կաշառք» սկանդալային գործողության հետ։ Ձերբակալված ոստիկաններն ու ոստիկանապետերը անմիջական կապ են ունեցել այդ գործողություններին։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ