News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մեծ մասը Facebook սոցիալական ցանցում ընկերների ցուցակից չի ջնջում «թշնամիներին»՝ նրանց հետեւելու համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով CouponCodesPro-ի նոր հետազոտությանը: Հարցմանը մասնակցել է ԱՄՆ ավելի քան 2.57 հազար մեծահասակ:

Պարզվել է, որ Facebook-ի 68% օգտատերերի ընկերների ցուցակում կան մարդիկ, ովքեր նրանց դուր չեն գալիս:

Պատասխանելով հարցին, թե ինչու նրանք այդպիսիններին չեն ջնջում իրենց ընկերների ցուցակից, հարցման մասնակիցների 69%-ն ասել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչով են նրանք զբաղվում: Եվս 57%-ը հայտարարել է, որ «թշնամիները» կա՛մ իրենց բարեկամներն են, կա՛մ իրենց կյանքի ուղեկցի ընտանիքի անդամները: 54-ն էլ խոստովանել է, որ խոսքը ներկա կամ նախկին գործընկերների մասին է, որոնց հետ հարկավոր է կապ պահպանել: Իսկ 50%-ը վախենում է «թշնամիներին» ջնջել ընկերների ցուցակից, քանի որ նրանք կարող են «տեսարաններ սարքել»: Հարցվածներ եւս 31%-ը հայտարարել է, որ նման մարդկանց շնորհիվ իրենք կարողանում են հետեւել, թե ինչ են անում ուրիշները:

Ըստ Газета.Ру-ի, հարցումն անցկացնելու պահին հետազոտության մասնակիցների Facebook-յան ընկերների թիվը միջինը եղել է 671 հոգի: Ընդ որում, օգտատերերն իրենց իսկական ընկեր են համարում նրանց շուրջ 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ