News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայից եգիպտացորենի ներմուծման հետ կապված խնդիրներ չեն սպասվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց հացահատիկի վաճառքով զբաղվող հայկական «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

«Մեր ուկրաինական գործընկերները տեղեկացնում են, որ եգիպտացորենի բերքն այս տարի գրեթե նույնքան է, որքան անցյալ տարի: Ուկրաինական նավահանգիստները հիմա բաց են: Այնպես որ՝ առաքման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Եթե միայն որեւէ արտակարգ բան չպատահի, ասենք՝ ինչ-որ սադրիչներ չայրեն դաշտերը: Բայց հույս ունենանք, որ այդ տեղի չի ունենա»,- նշեց Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի սկզբից (2014-15 մարքեթինգային տարի) Ուկրաինան արդեն 284 հազար տոննա եգիպտացորեն է արտահանել: Եվ սա այն դեպքում, երբ հիմնական բերքն աշնանն են ստանում: Սպասվում է, որ 2013-2014 մարքեթինգային տարում Ուկրաինայից եգիպտացորենի արտահանումը կգերազանցի 20 մլն տոննան:

Նշենք, որ Ուկրաինան եգիպտացորենի մեր երկրի հիմնական մատակարարներից է: Հայաստանում այն հիմնականում սպառում են թռչնաֆաբրիկաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ