News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններին հարմար առիթ է ընձեռվել կրկնել ազգայնականացման «ղրիմյան սցենարը» եւ վերադարձնել առանցքային էներգետիկ օբյեկտները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

«Թող Հայաստանի իշխանությունները ռուսական ընկերություններին վճարեն «Գազպրոմ Հայաստան»-ի եւ «Հայաստանի էլցանցեր»-ի շուկայական գինը եւ դրանք վերադարձնեն իրենց վերահսկողությանը»,- հավելեց նա: Դոստուրյանի խոսքով, այս եւ այլ հարցերի ինքը եւ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձել են Հայաստանի նախագահին եւ վարչապետին ուղղված նամակում: 

Նրա կարծիքով, ասվածն արդիական է այն պատճառով, որ «Էլցանցերի» ամբողջ շահույթը բաժին է հասնում ընկերության սեփականատերերին, իսկ արդիականացման համար ներդրումներ չեն կատարվում: «Ինչ վերաբերում է գազին, ապա անհասկանալի է, թե ով է շահում Հայաստանում գործող այդ կրկնակի սակագնից. ռուսական սեփականատերերը, թե՞ հայ պաշտոնյաները»,- հավելեց Դոստուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ