News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դարեմ կոմսության Սթոքթոն քաղաքի 27-ամյա բնակչուհի Սամանտա Ռոլինսը 9-ամյա դստեր՝ Քեյսիի համար Hello Kitty-ի բառարան է գնել, որն ավելի քան 7.000 բառի հստակ եւ պարզ բացատրություն է պարունակում:

Բառարանի հակառակ կողմում նշված է եղել, որ գիրքը երեխաներին կօգնի տնային առաջադրանքները կատարելիս, նոր բառեր կսովորեցնի, քերականության, ուղղագրության վերաբերյալ խորհուրդներ կտա, ինչպես նաեւ զգալիորեն կնպաստի ուղղագրության բարելավմանը: Այս մասին գրում է Mirror-ը:

«Ես բառարանը գնեցի՝ ծանոթանալով կազմի նկարագրությանը: Վստահ էի, որ երեխաների համար նախատեսված ուսումնական ձեռնարկում կատվիկների լուսանկարներ են լինելու, սակայն դրան փոխարեն էջերից մեկում ցնցող տեղեկություն կարդացի»,- ասում է Սամանտան:

Ցնցող տեղեկատվություն ասելով՝ Ռոլինսը նկատի ունի մանյակ բառը: Առաջին տարբերակում նշված է եղել, որ այն զարդ է, որը կինը կրում է վզին: Իսկ ահա բացատրության այլընտրանքային տարբերակն այսպիսին է եղել. «Հարավային Աֆրիկայում այդպես է կոչվում բենզինով լցված անիվը, որը հագցնում են մարդու վզին եւ այրում՝ այդ մարդուն սպանելու համար»,- փոխանցում է FedPost.ru-ն:

9-ամյա աղջնակի մոր խոսքով, ինքն աչքերին չի կարողացել հավատալ եւ մի քանի անգամ վերընթերցել է բացատրության երկու տարբերակն էլ: Լրագրողների հետ զրույցում Harper Collins-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը տեղյակ է եղել «անընդունելի բովանդակության» մասին, այդ պատճառով Hello Kitty-ի բառարանի բոլոր օրինակները հանվել են վաճառքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ