News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օրերս Հարավային Աֆրիկայում մեծ աղմուկ է բարձրացրել արտասովոր մի հարսանիք. 9-ամյա տղան կրկին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ փեսացուն՝ երկրորդ անգամ ամուսնանալով իր 62-ամյա կնոջ հետ:

Անցյալ տարի տեղի ունեցած արարողությունից հետո մի քիչ մեծացած տղան մեկ տարի անց Հելեն Շաբանգուի առջեւ կրկնել է ամուսնական երդումը: Պսակադրության երկրորդ արարողությունը կայացել է Հարավային Աֆրիկայի Մպումալանգա գյուղում, հարսնացուի տանը: Հանդիսությանը շուրջ 100 հյուր է մասնակցել: Լայն բացված աչքերով հյուրերը դիտել են, թե ինչպես է 5 երեխաների մայրը համբուրում իր երիտասարդ փեսացու Սեյնելին:

Անցյալ տարի հարեւան քաղաքից փոքրիկ տղան ամուսնացել էր Հելենի հետ՝ հայտարարելով, որ մահից առաջ այդ մասին խնդրել է իր պապիկը: Տղայի ընտանիքը կատարել է մահացողի կամքը եւ անմիջապես հարսանիք կազմակերպել:

Mail Online-ի փոխանցմամբ, անցյալ տարվա արարողությունը, սակայն, բավարար չի եղել, որպեսզի ամուսնությունը պաշտոնական համարվի: Անհրաժեշտ է եղել երկրորդ արարողությունը կազմակերպել, այս անգամ՝ հարավաֆրիկյան ավանդույթներով: Մինչ գյուղի բնակիչները հայտարարել են, որ իրենց համար նողկալի է հետեւել այդ իրադարձությունը, տղայի ընտանիքը պաշտպանել է միությունը՝ ասելով, որ այդ ընդամենը արարողակարգ է, այլ ոչ թե իրավական պարտավորություն: Այս մասին գրում է FedPost.ru-ն:

Տղան ինքը վստահեցնում է, որ Հելենի հետ ամուսնությունն իրեն երջանկացրել է, սակայն նշում է, որ այդ միությունն իրեն չի պարտավորեցնում: «Ես դպրոց եմ գնալու եւ սովորելու եմ: Երբ մեծանամ, իմ տարիքի կնոջ հետ եմ ամուսնանալու»,- ասում է տղան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ