News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2012 թվականի վերջին Մելբուռնի բնակիչ Փիթեր Լինան հարեւանին բողոքել է, թե հոգնել է անքուն երեկույթներից եւ մեկ գիշեր տեւող պատահական կապերից:

«Ես ընկերոջս ասացի, որ պատրաստվում եմ հրաժարվել կանանցից, սեքսից եւ այդպիսի կենսակերպից: Նա պատասխանեց, որ ես մեկ շաբաթ էլ չեմ դիմանա եւ դիտողությունն ինձ ավելի շատ շահագրգռեց: Ես որոշեցի նրան եւ ինքս ինձ ապացուցել, որ կկարողանամ պահել խոսքս»,- Miror-ի հետ հարցազրույցում ասել է Փիթերը:

Այդպիսով, ավստրալական «Կազանովա»-ն գրազ է եկել հարեւանի հետ, որ կարող է մեկ տարի հրաժարվել սեքսից: Սակայն այն բանից հետո, երբ Փիթերը վերագնահատել է այդ գաղափարի նպատակն ու այդ մասին գրել Facebook-ում, գրազի 2.000 դոլարից հասել է 50 հազարի:

Բանն այն է, որ տղամարդը խոստացել է իր հավաքած եւ շահած ամբողջ գումարը փոխանցել մի կազմակերպության, որի անդամները փորձում են երիտասարդ կամբոջացի աղջիկներին փրկել սեռական ստրկությունից եւ նրանց կրթություն տալ: «Ես հասկացա, որ այդ գումարը տրամադրելու եմ բարեգործությանը եւ ուրիշներին հնարավորություն եմ տալու անել ավելին, քան ես կարող եմ»,- ասել է տղամարդը:

Ավստրալացին խոստովանել է, որ պարտությանն ավելի շատ մոտ է եղել առաջին մի քանի ամիսներին, եւ ստիպված է եղել հավաքել բոլոր ուժերը՝ նպատակին հասնելու համար: Ժուժկալության վերջին ամիսները տղամարդը նվիրել է ինքնաճանաչողությանը, էներգիան կենտրոնացել է իր կյանքի մյուս ասպեկտների վրա եւ սեպտեմբերին ուղեւորվել է Կամբոջա՝ տեսնելու, թե որտեղ են ծախսվելու իր տրամադրած միջոցները:

Տեսածը Փիթերին օգնել է մոռանալ մարմնական պահանջների մասին եւ սահմանված ժամկետի ավարտին բարեգործական կազմակերպությանն է փոխանցել 50 հազար դոլար, ինչը հնարավորություն է տվել սեռական ստրկությունից ավելի շատ աղջիկների փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ