News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կնոջ հետ զրույցում, ում տղամարդիկ գրավիչ են համարում, ուժեղ սեռի ներկայացուցիչների ձայնի հնչերանգը փոխվում է կամ նրանք սկսում են երգեցիկ խոսել, ինչպես մարդիկ սովորաբար խոսում են երեխայի հետ: Նման բացահայտում է կատարվել անցկացված հերթական հետազոտության արդյունքում: Միաժամանակ, տղամարդը ձգտում է կրկին խոսելուց առաջ ձայնը հնարավորինս իջեցնել: Mail Online-ի փոխանցմամբ, սա Սթեռլինգի համալսարանի հոգեբանների հետազոտության արդյունքն է:

Անգիտակցաբար արվող այս ձայներանգային շտկումները, որպես կանոն, արդյունավետ են լինում. կանայք նշել են, որ նման ձայներն իրենց ավելի գրավիչ են թվում: Հոգեբանները կարծում են, որ տղամարդիկ ձայնն իջեցնում են, որպեսզի այն ավելի առնական հնչի, այնուհետեւ խաղում են ձայնի բարձրության հետ, որպեսզի կնոջն օգնեն ավելի վստահ զգալ իրենց:

Տղամարդիկ պետք է զրուցակից կնոջը միաժամանակ երկու հակասական հաղորդագրություն ուղարկեն. նախ՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները պետք է հայտարարեն, որ իրենք առնական են, եւ երկրորդ՝ ընտրյալին հավաստեն, որ լավ զուգընկեր եւ հրաշալի հայր կլինեն:

Հետազոտությանը մասնակցած կանանց ձայնի հնչերանգը փոխվել է միայն այն դեպքում, երբ նրանք հանդիպել են գրավիչ կնոջ, այսինքն՝ մրցակցուհու: Իսկ տղամարդկանց պարագայում արձագանք չի եղել, նույնիսկ եթե նրանց գրավիչ են համարել:

Ձայնի հնչերանգի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար հետազոտողներն անկախ խմբին տեսանյութեր են ցուցադրել: Այնուհետեւ խնդրել են ավելի կամ պակաս գրավիչ 3-ական տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ 12 տեսահոլովակ ընտրել: Դրանից հետո 110 տղամարդկանցից եւ կանանցից կազմված խմբին խնդրել են այդ 12 հոլովակները դիտել առանց ձայնի, եւ յուրաքանչյուր հոլովակից մարդկանց համար պատասխան հաղորդագրություն ձայնագրել: 

FedPost.ru-ի փոխանցմամբ, տղամարդիկ իրենց ձայնն իջեցրել են գրավիչ կանանց համար պատասխան ձայնագրելիս, իսկ կանայք ձայնի հնչերանգը փոխել են իրենց արժանիքները նկարագրելիս՝ բացատրելով, թե ինչու պետք է նախընտրել հենց իրենց, այլ ոչ թե մրցակցուհիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ