News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե ինչու է մեծահասակների համար դժվար օտար լեզու սովորել, այն դեպքում, երբ երեխաները, հայտնվելով որեւէ լեզվական միջավայր, դյուրությամբ յուրացնում են այն: Նախ՝ ի տարբերություն մեծահասակների, մանկական ուղեղում ավելի հեշտ են նեյրոնների միջեւ նոր կապեր կազմավորվում, որոնք ամրացնում են ստացված տեղեկությունը: Բայց պատճառը միայն այդ չէ:

Հետազոտության արդյունքում մասնագետները բացահայտել են նաեւ այլ գործոններ, որոնք մեծահասակներին խանգարում են յուրացնել անծանոթ լեզուն: Նրանք չափազանց մեծ մտավոր ջանքեր են գործադրում՝ առանձին բառեր հիշելու համար, եւ այդ նրանց, որքան էլ զարմանալի է, խանգարում է: Նրանք շատ են վերլուծում ստացված տեղեկությունը: Gazeta.ru-ի փոխանցմամբ, երեխաները բառերը բնական են ընկալում, որպես շփման տարր:

Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որը կարող է ապացուցել այդ: Նրանք անիմաստ, արհեստական բառեր են հորինել, որոնք պետք է հիշեին փորձի մասնակից երկու խմբերը: Մի խմբին խնդրել են խորամուխ չլինել բառերի մեջ, այլ պարզապես անդադար լսել դրանք: Իսկ նրանց ուղեղը շեղելու համար միաժամանակ գունավոր փազլներ են ցուցադրել: Մյուս խմբին խնդրել են փորձել հիշել բառերը:

Արդյունքում, մեծ ջանքեր գործադրած խմբի մոտ վատագույն արդյունքներն են գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ