News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ կատարած շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Վերջինս ի պատասխան լրագրողների հարցադրման, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ կարեւոր, շոշափելի խնդիրներ է կարողացել լուծել՝ նշեց, որ վարչական շրջանում կուտակված շատ խնդիրներ կան՝ 30-40 տարվա: «Կամաց-կամաց աշխատանքները կատարում ենք, 7 հատ բակ ենք վերանորոգում, որ տեղում չի եղել բակ, եղել են բախչաներ, բնակչությանը խնդրել ենք, հորդորել ենք վերանորգում ենք»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը չպատասխանեց վարչական շրջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անվան դասարան բացելուն առնչվող հարցին»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ