News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նոր իմաստ ու բովանդակություն է հաղորդում «հանրային» բառին եւ «հանրային քննարկում»  արտահայտությանը։ Նա, ինչպես հայտնի է, այս օրերին սահմանադրական գոյություն չունեցող փոփոխությունների հանրային քննարկումներ է կազմակերպում հանրապետության մարզերում։

Հանրային քննարկան ժամանակ ամբիոնին միայնակ հպարտությամբ նստում է  մարզպետը՝ գրիչը ձեռքում թարս բռնած։ Սա նշանակում է, որ գրիչը ոչ թե գրելու համար է բռնել, այլ սեղանին կտտացնելու, երբ տեսնի, որ ետեի շարքերում ինչ-որ մեկի աչքը կպել է։

Ամենակարեւորը, սակայն, դահլիճն է, լսարանը։ Այս հանրային քննարկումների ժամանակ առաջին շարքում նստում են մարզի քաղաքապետները։ Երկրորդ շարքում նստում են մարզպետարանի վարչությունների պետերը, երրորդ շարքում՝  քաղաքապետարանի բաժինների պետերն ու փոխքաղաքապետերը։ Հինգերորդ շարքում՝ դպրոցների հանրապետական տնօրենները, հետո գալիս են գյուղապետերը, հետո մարզի մյուս պետական հիմնարկների  ղեկավարները՝ բացի հարկայինի պետերից, միլպետներից, դատախազներից։ Սրանք փաթթած ունեն ՍԴ-ին էլ, սովորաբար մարզպետին էլ։ Միլպետների ու հարկայինի ղեկավար կազմը լրացնելու համար բերման են ենթարկվում ամենախղճուկ դասատուները, ովքեր հանրապետական են կամ այնքան խեղճ են, որ  նույնիսկ հանրապետականի շարքերը չեն կարողացել ընդունվել։

Հարց կծագի՝ իսկ որտե՞ղ են նստում փոխմարզպետները։ Նման հարցի հեղինակները չեն ճանաչում Հայաստանը, որովհետեւ եթե ճանաչեին, կիմանային, որ այդ կարեւոր միջոցառման ժամանակ փոխմարզպետները զբաղված են ավելի կարեւոր գործով։ Նրանք հաց են սարքում պատվավոր հյուրի համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ