News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նախագահը զարմանք եւ զայրույթ է հայտնում կառավարոթյան կողմից նախագիծը շարունակելու կապակցությամբ` ի հեճուկս…

Սեւ ծովի հատակով «Հարավային հոսք» գազատարի նախագծման եւ շինարարության հետ կապված բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն՝   քանի դեռ նախագիծը չի համապատասխանեցվել ԵՄ օրենսդրության պահանջներին, հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը:

«Նախագահը զարմանք եւ զայրույթ է հայտնում կառավարության կողմից նախագիծը շարունակելու կապակցությամբ` ի հեճուկս նախագիծը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ  հունիսի 8-ին երկրի վարչապետ  Պլամեն Օրեշարսկու հրապարակայնորեն ստանձնած պարտավորության», — ասվում է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Պլեւնելիեւը ընդգծել էր, որ կաջակցի «Հարավային հոսքի» շինարարությանը, եթե  հետեւեն բոլոր ձեւական պահանջներին:

Նշվում է, որ նախագահի պնդումը հնչել է  «Գազպրոմի» հետ գազատարի բուլղարական հատվածը ֆինանավորելու վերաբերյալ Բուլղարիայի էներգետիկ հոլդինգի պայմանագիր կնքելու մտադրության  լուրին զուգահեռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ