News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Կա առեւտրային ռեժիմներում կանոնակարգերի համաձայնեցումների անհրաժեշտություն։ Տեխնիկական խնդրներով է պայմանավորված»,- «Առավոտին» ասաց Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներինմ, թե ԵՏՄ անդամների  կողմից Հայաստանի առջւկտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։

Հարությունյանի խոսքով՝ «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը բերել-կապել հարցին, թե Հայաստանը կանգնած է Ղարաբաղի հետ սահման անցկացնելու անհրաժեշտության առջեւ, նշանակում է իրավիճակը խեղաթյուրել։ Հայաստանի նախագահը Ղարաբաղի հարցում հայտնել է իր դիրքորոշումը,որ երբեւէ որեւէ պարագայում չի պատկերացնում Հայաստան եւ Ղարաբաղ առանձին, ինքնուրույն, միջազգայնորեն տարբերակված տարածքներ։ Պատրաստ չենք հանուն Եվրասիական միությանն անդամակցելու երկու երկրների, այսինքն՝ միեւնույն պետության միջեւ սահման անցկացնել։ Հայաստանը նման խնդրի առջեւ կանգնած չէ, Հայաստանի խնդիրը չէ լուծել Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ սահման անցկացնելու հարցը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ