News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում  հիմնական կայան է տեղադրել:

Նման ռելիեֆով բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել է տրանսֆորմատորային ենթակայան եւ փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է ստորոտից որոշակի հեռավորության  վրա գտնվող էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրին: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա:

Նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաեւ կնպաստի անձնակազմի եւ այցելու-գիտնականների կողմից՝ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացի՝ նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օրինակ՝ տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը եւ փոխանցել տվյալը համապատասխան հասցեով: Շարժական հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը նաեւ կօգնի կապ պահպանել տարբեր կառույցների հետ, եթե լրացուցիչ միջամտության կարիք առաջանա:

Գերարագ ինտերնետի շնորհիվ՝ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ ուղարկելու եւ ստանալու մեծածավալ փաստաթղթեր, կառավարելու վեբ-կայքեր, հետեւելու եղանակի տեսությանը եւ այլն: «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում: Ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ: Հետեւաբար՝ շարժական հաղորդակցության հասանելիությունն առաջնային անհրաժեշտություն է: Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումն իրականացվում է արեւային վահանակների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու եւ հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

 «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» նախագիծը հրաշալի միջոց է Հայաստանյան բնության գանձերի եւ դրանց վտանգվածության մասին միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացման համար: 

Ձայնային եւ տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաեւ կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք «Conservation International» կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարեւորագույն գոտիներ:  Հայաստանը այն եզակի երկրներից է, որոնք ունեն էնդեմիկ տեսակների հարուստ կենսաբազմազանություն: Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապես՝ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ