News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում կա ոլորտ, որտեղ ջրի համար մարդիկ  պարտավոր են վճարել, կա նաեւ ոլորտ, որտեղ ջուրն անվճար է։ Դրանք գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներն են, գրում է «ԷկոԼուրը»: Հողագործների համար ջուրը գին ունի,  1 խմ ոռոգման ջուրն արժե 11 դրամ։  Մեկ հեկտար հողատարածքի ոռոգման համար անհրաժեշտ է 9-11 հազար խմ ջուր, ինչը համարժեք է 99000-121 հազար դրամի։ Չնայած պետական պաշտոնյաները պնդում են, որ  ջրի գինը պետք է շատ ավելի բարձր լիներ, սակայն պետությունը սուբսիդավորել է,թեթեւացնելու գյուղացու հոգսը, միեւնույնն է, գյուղացին այդ գումարն էլ է դժվարությամբ վճարում, հաճախ նույնիսկ չի էլ վճարում՝ անմշակ թողնելով հողը։

Օրերս ԷկոԼուրի  հարցին, թե ինչո՞ւ պետք է գյուղացին վճարի ջրի համար, երբ գետն անցնում է նրա տան կողքով, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը պատասխանեց. «Մեր բոլոր ռեսուրսները, այդ թվում եւ ջուրը հանրային հարստություն են, ինչ-որ մեկի հարստություն չէ, որ մեկի տանը մոտ լինի՝ ձրի օգտագործի:… Պետք է վճարեն..»։

Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու պետությունը ջրի գին չի սահմանել մեծ ու փոքր ՀԷԿ-երի համար, ինչու է այս դեպքում հանրային հարստությունը՝ ջուրը, ձրի, երբ հսկայական տարածքներում ՀԷԿ-երը խողովակի մեջ են վերցնում գետերի ջրերը՝ գետերը եւ մարդկանց թողնելով առանց ջուր։  Ընդ որում, այս ոլորտում ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 927-ն որոշմամբ, ՀԷԿ-երի շահագործման ժամանակ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս, որպես հիմք   է ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը։ Սա նշանակում է, որ եթե գետը չորացել է եւ 10 օրվա ընթացքում նրանում արձանագրվել է զրոյական ջրհոսք, ապա դա կարելի է ընդունել որպես բնապահպանական թողք: 

Ստացվում է, որ մի դեպքում պետությունն աղքատ գյուղացուն պարտադրում է վճարել ջրի դիմաց, մյուս դեպքում ձրի նվիրում ջուրը ֆինանսներ եւ ազդեցություն ունեցող նեղ շրջանակի մարդկանց, ովքեր անվճար օգտագործում են հանրային հարստությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ