Հայաստանի ԱԻՆ-ում, hուլիսի 22-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30 ՏՕ 426 համարանիշի (վարորդ Է. Վ. ծնվ. 1987թ.) եւ «ԿամԱԶ» մակնիշի 35 ԼR 273 համարանիշի (վարորդ Գ. Մ. ծնվ. 1966թ.) մեքենաները, որի հետեւանքով Է.Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները: