News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արջուտի ոսկու հանքավայրի շահագործումը ռիսկեր է պարունակում տեղի խմելու աղբյուրների համար, գրում է «ԷկոԼուրը»:  

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի կունենան «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական եւ ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները:

Հանքավայրի նախագծի համաձայն` Արջուտի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքից 12.0 կմ,  Արջուտ գյուղից եւ նույնանուն կայարանից 4.0 եւ 5.0 կմ դեպի հյուսիս-արեւմուտք հեռավորության վրա, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7հա, իսկ լցակույտինը` 13.6հա: Հողատարածքը պայմանագրային կարգով տրամադրվելու է «Բակտեն Էկո» ՍՊԸ-ին: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0 հազար դրամ մեկ հեկտար տարածքի համար, երբ  այս տարածքում  2231.3 հազար տոննա  սուլֆիդային հանքաքարում կա 3080.9կգ ոսկի, 17.64տ արծաթ եւ 6821տ պղինձ, իսկ օքսիդացված 192.4 հազար տ հանքաքարում կա 386.50 կգ ոսկի, 2.75տ  արծաթ:

Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, 2 փուլով: 1-ին փուլում շահագործվելու են օքսիդացված հանքաքարերը, 2-րդ փուլում սուլֆիդային հանքաքարերը: Առաջին փուլը տեւելու է 2 տարի, իսկ երկրորդ փուլը` 24 տարի: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմելու է 100.0 հազար տ ապրանքային հանքաքար: Արդյունահանված հանքաքարերը տեղափոխելու են մինչեւ 30կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկա: Բացահանքում 1-ին փուլում աշխատելու է  27 մարդ, 2-րդ փուլում`  55 մարդ: Նշվում է, որ աշխատուժը լինելու է Արջուտ համայնքից:

Ռեկուլտիվացվելու է միայն լցակույտի տարածքը:

Նախագծում նշված է, որ հանքավայրի տարածքին բնորոշ են սեւահողը, ալրային կարբոնատացված հողերը, որոնք պիտանի չեն գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար: Կենդանական աշխարհից հանդիպում են` լճագորտ, ժայռային մողես, գայլ, աղվես, սովորական լորտու, սովորական դաշտամուկ,  մոխրագույն առնետ, քարակզաքիս, աքիս եւ անողնաշարավոր կենդանիներ: Բուսականության տեսանկյունից տարածքն աղքատ է, Կարմիր գրքում նշված բույսեր չկան: Չնայած սրան` նախագծում նշված է. «Հանքավայրի ուսումնասիրված տարածքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջուրը պիտանի է խմելու համար: Շրջանում կան նաեւ տարբեր հանքային ջրերի աղբյուրներ»: Նշենք, որ գնահատված չէ, թե նախագիծն ինչ ռիսկեր է պարունակում  այդ  աղբյուրների վրա: Առավել եւս այն պարագայում, որ, հանքավայրը շահագործելիս, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնք կարող են վնասել ջրային աղբյուրները, ինչպես նաեւ թունավորել ջրերը տոքսիկ նյութերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ