News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ի վաղ առավոտյան ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եւ նրա երկու ընկերների վիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Երեքի վիճակներն էլ համեմատաբար կայունացել են: Գիտակից են, քաղաքապետին այսօր արդեն հիվանդասենյակ կտեղափոխենք, իսկ մյուս երկուսը կմնան վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետն ունի գլխուղեղի սալջարդ, արյունազեղում եւ 5-րդ մատի կոտրվածք. վերջինիս երեկ երեկոյան վիրահատել են: Համեմատարաբ վատ վիճակում է քաղաքապետի մտերիմ ընկեր Գառնիկ Ավետիսյանը, որը ողնաշարի կոտրվածք ունի, նրան նույնպես երեկ վիրահատել են: Երրորդ վիրավորը՝ Արթուր Բաղդասարյանը, եւս ունի բավական լուրջ վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, կողերի, կրծոսկրի, անրակի կոտրվածք, թոքերի վնասվածք:

Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ