News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին եւ կոչ արել չեղարկել Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանում ամերիկյան ավիաընկերությունների թռիչքների արգելքը, հաղորդում է BBC-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հանձնարարել էր, որ Իսրայել թռչող բոլոր երեք ամերիկյան ավիաուղիները՝ Delta, United եւ US Airways մի քանի օրով դադարեցնեն իրենց թռիչքները: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ այս որոշումը շահադրդված է բացառապես անվտանգության նկատառումներով: Հուլիսի 22-ին օդանավակայանից 1,5 կմ հեռավորության վրա ընկել էր Գազայի հատվածից ուղարկված հրթիռ:

Իսրայելի տրանսպորտի նախարարությունը ավելի վաղ կոչ էր արել ավիաընկերություններին վերանայել իրենց որոշումը՝ հայտարարելով, որ օդանավակայանը «անվտանգ է վայրէջքների ու թռիչքների համար»:

Նախարարության հայտարարությունում ասվում է, որ Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանը ամբողջապես պաշտպանվում է եւ «ամերիկյան ավիաընկերությունները ոչ մի պատճառ չունեն իրենց անհանգստությամբ ահաբեկիչներին նվեր մատուցել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ