News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում կրակել, այնուհետեւ գետն են գցել ադրբեջանցի գործարարի:

Haqqin.az-ը, վկայակոչելով   wolsk.ru-ն, հայտնում է, որ  հուլիսի 18-ի երեկոյան Վոլգայի հատակին հայտնաբերված ավտոմեքենայում գտել են ազգությամբ ադրբեջանցի, 55-ամյա գործարար Ադիլխան Սարդարովի դին, որն անհետ կորել էր գրեթե երեք ամիս առաջ:

Գործարարին հայտնաբերել է սիրողական ջրասուզորդը: Դիմակով սուզվելիս տեղի բնակիչը գետի հատակին մեքենա է տեսել: Նա հիշել է, որ համացանցում գրել էին Սարդարովի հանելուկային անհետացման մասին, ով իր «վեցով» կորել էր ապրիլին, երբ դուրս էր եկել ավտոմասերի իր խանութից: Ստորջրյա լողի սիրահարը մտածել է, որ դա կարող է կորած ադրբեջանցու «Ժիգուլին» լինել ու այդ մասին հայտնել է իրավապահներին:

Դատաբժշկական փարձաքննությունը ցույց է տվել, որ Սարդարովին սպանել են գլխին արձակված կրակոցով, այնուհետեւ նրա մեքենան հրել  գցել են գետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ