Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցում մահացել է մայրաքաղաքային մետրոյի վթարի արդյունքում տուժած երիտասարդ կինը:
Բժիշկները չեն կարողացել փրկել ծանր վերքեր ստացած 28-ամյա կնոջ կյանքը: Նա մահացել է չորեքշաբթի առավտյան: Այսպիսով մետրոյի ողբերգության զոհերի թիվը ավելացավ եւս մեկով՝ 23 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»
Հուլիսի 15-ին՝ առավոտյան 08:35-ին, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 23 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: