News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դատավոր Թոմաս Գրիեսան, ով քննում է Արգենտինայի հետ պարտքային վեճը, մերժել է արգենտինական կառավարության խնդրանքը ժամանակավոր միջոցների վերաբերյալ, որոնք  Բուենոս-Այրեսին թույլ կտային վերաձեւակերպված պարտքային պարտավորություններով վճարումներ կատարել:

 Ավելի վաղ Ամերիկայի դատարանը զրոյացրել էր վճարումը, որն Արգենտինան կատարել էր իր վերաձեւակերպված պարտքային պարտավորության հաշվին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատարանը սահմանել է, որ երկիրը նախեւառաջ պետք է բանակցություններ սկսեր վարկատուների հետ, որոնք համաձայն չեն պարտքի վերաձեւակերպմանը, իսկ մնացածների հետ պայմանավորվեր վճարումների հետաձգման ժամկետների մասին: Եթե Արգենտինան մինչեւ հուլիսի վերջը չկարողանա պայմանավորվածության գալ պարտքի վերաձեւակերպմանը չհամաձայնած վարկատուների հետ, երկրին վերաձեւակերպված պարտքային պարտավորությունների դեֆոլտ է սպառնում:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Արգենտինային պարտավորեցրել է 1,33 մլրդ դոլար վճարել արժեթղթերի պահառուներին, որոնք չեն համաձայնել առաջարկված վերաձեւակերպման պայմաններին: Բուենոս-Այրեսին հաջողվել է վերաձեւակերպել իր պարտքային պարտավորությունների 93%-ը, սակայն 7%-ի պարտապանները չեն համաձայնել եւ դատի են տվել երկրին՝ ամբողջական ծավալով վճարումներ պահանջելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ