Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի դիմաց, հուլիսի 22-ին, ժամը 21.45-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 58-ամյա Արամայիս Վահանի Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 22-ին, ժամը 21.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ազատության պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա Մարիա Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: