News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում քննադատության են ենթարկել Ուկրաինայի արեւելքում Boeing-777 օդանավի կործանման հանգամանքների մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Ակնհայտ է, որ սա փաստերի կամայական շարադրում եւ քարոզչություն է, եւ մենք կտրականապես համաձայն չենք դրա հետ», ասել է Հարֆը Վաշինգթոնում անցկացված ճեպազրույցի ընթացքում:

Հարֆի տվյալներով՝ ԱՄՆ-ը բաց աղբյուրներից եւ գաղտնեգրված «հսկայական քանակության ապացույցներ ունի», որոնք հերքում են ռուսների վարկածը: Ամերիկյան հետախուզությունը ավելի ուշ կհրապարակի իր տրամադրության տակ եղած տվյալները, ասել է Մարի Հարֆը: Այդ տվյալներով՝ հրթիռը բաց են թողել հենց ռուսամետ ակտիվիստները:

Հարֆը հավելել է, որ ՌԴ-ը Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հակամարտության ողջ ընթացքում ապատեղեկատվություն եւ քարոզչություն է տարածում:

Ավելի վաղ, ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտոպոլովը հաղորդել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության դիրքերից մալայզիական ինքնաթիռի կործանման շրջանում տիեզերքից արված լուսանկարներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ