News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարեւորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում եւ հաջողություն է մաղթել իրենց կարեւոր գործում: Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը եւ հույս հայտնեց, որ երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ կմիանան այն մեծ բանակին, որն իրականացնում է կուսակցական գաղափարները:

Տպել
Ամենաշատ