News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Օրենքով տեսուչի արագաչափի մոնիտորի վրա պետք է նշվի նրա մեքենայի արագությունը, որը, սակայն, բացակայում է, ինչն է էլ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում...»

Ճանապարհային ոստիկաններն իրենց մեքենաների մեջ դրված արագաչափով սխալ են չափում մեքենաների արագությունը, ինչն էլ կոռուպցիոն ռսիկեր է առաջացնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Մենք խնդիր ունենք, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները սխալ են ֆիքսում արագությունը, իսկ նրանք արագաչափի հաշվիչը այնպես են միացնում, անջատում, որ հնարավոր է՝ դրան գումարվի նաեւ տեսուչի  մեքենայի արագությունը։ Օրենքով տեսուչի արագաչափի մոնիտորի վրա պետք է նշվի նրա մեքենայի արագությունը, որը, սակայն, բացակայում է, ինչն է էլ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում»,-ասաց  նա։

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝արագաչափի օգտագործման կարգը սահմանվում է կառավարության համապատասխան որոշումով եւ ոստիկանապետի հրամանով, որոնք, սակայն, գոյություն չունեն։

«Այսինքն՝ արագաչափի օգտագործումը ոչ իրավաչափ է, իսկ դատարաններն արդարացնում են արագաչափի կիրառումը, ասում են՝ դե հենա՝ սերտիֆիկատը ունեն»,- ասաց ՀԿ նախագահը։

Տպել
Ամենաշատ