News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սխալվում են այն քաղաքական գործիչներն ու փորձագետները, ում թվում է, թե Ուկրաինայի հարցով հնարավոր է փոխզիջումային մի պայմանավորվածություն Ռուսաստանի եւ բրիտանա-ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարության միջեւ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ գործընթացների տրամաբանությունը ենթադրել է տալիս, որ Ռուսաստանի հետ «առեւտրային» բանակցություններ այս հարցի կապակցությամբ չեն վարվելու, իսկ երկխոսության լեզուն վերջնագրային շեշտվածություն է ունենալու:

«Ռուսաստանին այնպիսի նախապայմաններ են ներկայացվելու, որոնց ընդունումը մահացու կլինի պուտինյան վարչակազմի համար եւ կկանգնեցնի Ռուսաստանյան Դաշնությանը պետականության կորստի իրական վտանգի առջեւ: Այսինքն՝ Ռուսաստանին, ի սկզբանե, ներկայացվելու են այնպիսի պահանջներ, որպիսիք վերջինս կանխատեսելիորեն չի կատարելու ու, դրա փոխարեն ստիպված է լինելու այլ ելքեր փնտրել: Թերեւս, այս կարգի վերջնագրային պահանջներ ներկայացնելը ոչ թե խնդիրը հարթելու, այլ Ռուսաստանի հետագա գործողություններն ուղղորդելու նպատակ է հետապնդելու: Ներկայիս Ռուսաստանի մեծագույն խնդիրն այն է, որ այնտեղ չկա քաղաքական հակառակորդի հետ այս մակարդակում իրավահավասար պայմանավորվածություններ ձեռք բերելու անհնարինության ընկալումն ու բացատրությունը: Սրա հետեւանքով է, որ վերջին տարիներին, աշխարհաքաղաքական գործընթացի զարգացման յուրաքաչյուր հերթական փուլում, Ռուսաստանը ստիպված է կատարել իրեն պարտադրված ու միակ հնարավոր քայլը, որը երբեւէ խելամիտ ու համարժեք այլընտրանք չի ունենում: Մոսկվայում, երեւի թե, չեն կարողանում ըմբռնել, թե ինչու հնարավոր չէ ամեն ինչի շուրջ պայմանավորվել առանց առճակատման, մանավանդ, երբ իրենք պատրաստ են գնալ անգամ զիջումների»,-Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ