News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ին Ռումինիայի Սարատա Մոնտեորու առողջարանային վայրում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի ամառային ճամբարը, որին առաջին անգամ մասնակցում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի անդամ հինգ երկրների` Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի եւ Ռումինիայի դպրոցականները: Հավաքը կազմակերպվել է Բուզաու քաղաքի Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոնը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

Ճամբարի բացման պաշտոնական արարողությանը Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի հետ ներկա էր Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ով, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին հայ դպրոցականների ներկայությունն ապահովելու համար, նշեց, որ այդ հավաքը ֆրանկոֆոնիայի միջոցով մերձեցնում է տարբեր երկրների երիտասարդներին, միմյանց ծանոթացնում նրանց մշակույթներին եւ առօրյային, նպաստում միասին կազմելու ապագայի ծրագրեր:

Սարատա Մոնտեորուի Ֆրանկոֆոնիայի ամառային ճամբարում Հայաստանը ներկայացնում են Երեւանի ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցի վեց աշակերտներ` իրենց դասղեկի ուղեկցությամբ: Մեկշաբաթյա հավաքի ընթացքում նախատեսվում են ճանաչողական դասախոսություններ, լեզվի դասընթացներ, գեղարվեստական խմբակներ, ֆրանկոֆոն գիտելիքների մրցույթներ, միջմշակութային երեկոներ, տեղի երիտասարդության հետ փորձի փոխանակումներ, ուղեւորություն Բուզաուի բնական եւ պատմամշակութային վայրեր:

Տպել
Ամենաշատ