News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում շուրջ 8.5 մլն թմրամոլ կա, իսկ նրանց մեծ մասը գործազուրկ են: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ Թմրանյութերի տարածման դեմ պայքարի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին:

«Թմրամոլները, իսկ Ռուսաստանում նրանք 8.5 միլիոն են կազմում, մեծ մասամբ չեն աշխատում, եւ ամենօրյա չափաբաժնի համար նրանց գումար է անհրաժեշտ, որը նրանք ձեռք են բերում կա՛մ իրենց նմանների շրջանում թմրանյութ տարածելով, կա՛մ տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում գողության եւ կողոպուտի միջոցով, ընդհանուր առմամբ՝ օրական շուրջ 100 մլն դոլարի չափով»,- ասել է Իվանովը:

«Ստացվում է, որ տարեկան երկիրն եւ հասարակությունն առնվազն 25 մլրդ դոլար են կորցնում»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ