News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով տուժող,  ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյան Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ «գրկելով, սիրելով է» երթի մանսակիցներին դուրս բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վկան՝ պատասխանելով պաշտպաններից Ռուբեն Սարգսյանի հարցին, թե արդյոք երթի մասնակիցներին ինքը հրելով է դուրս բերել երթեւեկելի մասից։

Ոստիկանության գնդապետը պատմեց, որ դեպքի օրը ինքը տուժել է, քանի որ պայթուցիկները մի պահ ազդել են իր շնչառության վրա, բայց լուրջ բան չի եղել, քիչ անց աչքերը ջրով մաքրել է:

«Լսեցի, որ ոստիկանները, թե ով՝ ասում էին՝ ոստիկան ա, մի խփեք, ժողովուրդն էլ գոռում էր՝ մլիցա ա՝ խփեք»,- ասաց վկան՝ նշելով, որ Շանթ Հարությանն իրեն հրել է:

Ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը նկատեց, որ նման խոսքեր դեպքի օրվա ձայնագրություններում չկան:

«Տարօրինակ չե՞ք համարում, որ ձեր լսողությունը կամերաների միկրոֆոններից լավ ա»,-հարցրեց նա, ինչին տուժողը պատասխանեց. «Կարող ա, իսկ ինչի՞ եք բացառում»:

Վկան նաեւ նշեց, որ ինքը կանգնած է եղել Օպերային թատրոնի ծառայողական մուտքի մոտ, երբ տեսել է՝ ինչպես են երթի մասնակիցները միանգամից ներխուժում երթեւեկելի մաս:

«Ես մոտ էի իրադարձությունների վայրին: Տեսա, որ իրենք եկան, միանգամից ներխուժեցին երթեւեկելի մաս:  Մինչ այդ պարոն Հարությունյանին զգուշացվել էր, որ երթը մայթերով պետք է անցկացվեր: Գեղամ Խաչատրյանը մոտեցավ, Շանթ Հարությունյանին զգուշացրեց, որ կարգը պահպանի»,- ասաց վկան՝ նշելով, որ երթի մասին տեղյակ է եղել, որ «պարոն Հարությունյանը հեղափոխություն է սկսում»:

Դատական նիստը շարունակվում է։ Հարցաքննվում են գործով տուժողները։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ