News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բելառուսական քրիստոնե-դեմոկրատական» կուսակցության կազմկոմիտեն կոչ է արել Բելառուսում դադարեցնել ռուսական «Первый канал», НТВ, «Россия 1», РЕН-ТВ հեռուստաալիքների եւ կաբելային ցանցերով դրանց գրաքննվող այլ տարբերակների հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում է «Газеты.Ru»-ն:

Նշվածների փոխարեն բելառուսական քրիստոնեա-դեմոկրատներն առաջարկում են կաբելային հեռուստատեսության օպերատորների փաթեթներում ներառել ուկրաինական հեռուստաալիքներ, բելառուսական «Белсат»-ը (հեռարձակվում է Լեհաստանի տարածքում) եւ ռուսական «Дождь» հեռուստաալիքը:

«Բելառուսների համար ռուսական հեռուստաալիքների այլընտրանքը սեփական ուղեղներից եւ համացանցից օգտվելն է»,- հայտարարել է «Բելառուսական քրիստոնե-դեմոկրատական» կուսակցության համանախագահ Դենիս Սադովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ