News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հերթական մեղադրանքներն է հնչեցրել հայկական կողմի հասցեին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Տեղեկություն կա, որ Քելբաջարում հայ զինվորականների կողմից պատանդառվածներից մեկը սպանվել է: Գերիների մասին տարատեսակ լուրեր են տարածվում: Նրանց կա՛մ կոչում են դիվերսանտներ, կա՛մ անմիտ հարցանքներ են վերագրում: Դիլհամն եւ Շահբազը բազմաթիվ անգամներ են եղել այդ հողերում, այցելել են իրենց հարազատների ու ծնողների գերեզմանին: Նրանք վերադառնում էին հարազատ վայրեր, հայրենիք»,- հայտարարել է Հասանովը:

Նա հայտարարել է, որ «Քելբաջարում պատանդառված ադրբեջանցիներն իսկական հայրենասեր են, հերոսներ: Նրանց անհնար է դատապարտել: Մենք երիտասարդությանը պատրաստում ենք մեր հողերի ազատագրմանը: Այդ մարդիկ օրինակ են երիտասարդության համար: Նրանք մի քանի անգամ եղել են Քելբաջարում: Եթե ցանկանային, ապա ինչ-որ բան կանեին նաեւ նախկինում»: Պաշտոնյան նաեւ կարծիք է հայտնել, որ 17-ամյա պատանու սպանության մեղքը «գցում են» ադրբեջանցիների վրա:

Ավելի վաղ Հասանովը հայտարարել էր, որ «գոյություն ունեն գերիների եւ քաղաքացիական անձանց հետ վարվելու կանոններ, որոնք ամրագրված են Ժնեւի կոնվենցիայում». «Միջադեպից հետո մի քանի օր է անցել: Ինչո՞ւ հայկական կողմը թույլ չի տալիս ԿԽՄԿ-ին հանդիպել ադրբեջանցի գերիների հետ: Որովհետեւ նրանց տանջում են: Մենք գիտենք այդ մասին»:

Նշենք, որ խոսքը Քարվաճառում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի մասին է. մեկը սպանվել է, երկուսը՝ ձերբակալվել:

Ավելի վաղ Հասանովը սուր քննադատության էր ենթարկել ԿԽՄԿ-ին: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ «եթե կարճ ժամկետներում գերիների հետ հանդիպում չկայանա, ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հանդեպ լուրջ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչեւ երկրից արտաքսումը»:

Ալի Հասանովը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով: Ավելի վաղ ադրբեջանցի պաշտոնյան կոչ էր արել «չմոռանալ հայերի հետ հարեւանության արդյունքում վնասի, հարձակումների, մեր ազգի դեմ սպառնալիքի մասին եւ պայքարել նրանց դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ