News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է համարում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ «արա»-ով խոսելու հիմքով Փաստաբանների պալատի կողմից իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։

«Կարգապահական վարույթն անհիմն է, ինչքան ուզում են՝ թող հարուցեն, դեռ պետք է դա ապացուցել։ Ես եւ Նիկոլայ Բաղդասարյանը միշտ լավ հաբարերությունների մեջ ենք եղել, բայց այսօրվանից կարող է՝ վերանայեմ իմ կարծիքը։ Ես 54 տարեկան եմ եւ անցել եմ այն տարիքից, որ նրա հետ «արա»-ով խոսեի եւ վիրավորեի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ նախորդ դատական նիստից հետո դատարանի բակում Ռուբեն Բալոյանը Նիկոլայ Բաղդասարյանի հետ վիճաբանելիս նրան ասել էր. «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան»։

Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց զրույցին լրատվամիջոցներից ոչ ոք ներկա չի եղել, հետեւաբար չկան ապացույցներ, որ նման բան է տեղի ունեցել։ Փաստաբանի խոսքով՝ ինքն իր գործընկերոջից վիրավորվել է միայն նրա համար, որ դատարանում Նիկոլայ Բաղդասարյանը հրապարակել է իրենց առանձնազրույցը. «Նա կանգնեց եւ ասաց, որ մենք առաջարկել ենք, որ Վարդան Պետրոսյանն ընդունի իր մեղքը, բայց նա կիսատ հրապարակեց մեր զրույցը եւ չասաց, թե ինքն ինչ էր ինձ առաջարկել»։

Թե ինչ առաջարկի մասին է խոսքը, Ռուբեն Բալոյանը չնշեց։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը NEWS.am-ին ասել էր, որ Նիկոլայ Բաղդասարյանն իրենց «անբարո» առաջարկ է արել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ամենաշատ